Բահամուտը ավարտին է հասցրել PoSA (Proof-of-Stake-and-Activity) մեխանիզմի ներդնման գործընթացը Oasis թեստնետում։
Proof-of-Stake-and-Activity (PoSA)-ն կոնսենսուս մեխանիզմ է, որը ստեղծվել է՝ պարգևատրելու ակտիվ սմարթ պայմանագրեր ունեցող վալիդատորներին։ Ցանցում ծավալած գործունեությունը կախված է սմարթ պայմանագրերում օգտատերերի իրականացրած ցանկացած գործողությամբ, որը կապված է գազի ծախսի հետ։
Թեստնետի ներդնումը այս գործընթացի հաջորդ փուլի՝ մեյննեթում PoSA-ի ներդնման համար հիանալի մեկնարկ է։ Սա թույլ է տալիս անկախ վալիդատորներին միանալ ցանցին և ապահովել ակտիվություն՝ սմարթ պայմանագրերում օգտատերերի գործողությունների հաշվին։ Իր հերթին նաև ընձեռում է բլոկերում մի շարք այլ առանձնահատկություններից օգտվելու հնարավորություն՝ ստանալով ցանցում պարգևներ վաստակելու ավելի շատ տարբերակներ։
Ներկայում Բահամուտը իրականացնում է թեստնետի գրանցած արդյունքների վերլուծություն՝ ապահովելու համար մեյննեթում ներդնման առավել կայուն և հաջող փորձառություն։ Գործընթացի մեկնարկի ամսաթվի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ ապագայում։