ԴԱՌՆԱԼ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ
(VALIDATOR)
Bahamut շղթայի վավերացնողները կօգնեն Ձեզ անվտանգ դարձնել ցանցը՝ ակտիվ կերպով մասնակցելով PoSA կոնսենսուսի բլոկերի ստեղծման ու վավերացման մեխանիզմներին՝ միաժամանակ դա անելով վաստակելով բլոկի դիմաց պարգևներ։
Ավելին, եթե Դուք, որպես վավերացնող, նաև գործարկել եք խելացի պայմանագիր Bahamut շղթայում, ապա Դուք իրավասու կլինեք ակտիվ կերպով կուտակել, ինչը, իր հերթին, կբարձրացնի բլոկերի վավերացման մրցանակներ ստանալու Ձեր շանսերը։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ
Bahamut վավերացնող դառնալու համար անհրաժեշտ է մուտքագրել FTN-ը գործող սմարթ պայմանագրի վրա, գործարկել կոնսենսուսի և վավերացնոնղների համար նախատեսված ծրագրերը և ստեղծել վավերացնողների շղթա:
ՍԵՐՎԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
64-bit Linux
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԲԱԺԻՆ
4+ cores @ 2.8+ GHz
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
16GB+ RAM
ԾԱՎԱԼԸ
SSD նվազագույնը 200GB
հասանելի հիշողությամբ (1TB)
ՑԱՆՑԸ
8 MBit/sec broadband
Bahamut բոլոր վավերացնողները, որոնք FTN են մուտքագրում, ցանցում չունենալով կատարած որևէ գործունեություն, հավասար իրավունքներ ունեն և կարող են ստանալ նույն պարգևատրումները։ Վավերացնողները կարող են վաստակել տարեկան եկամուտ՝ իրենց մուտքագրած FTN-ից և պարգևատրվել ցանցի անվտանգության ապահովմանն աջակցելու համար։ Բլոկի վավերացման պարգևատրումները տրամադրվում են՝ ըստ տվյալ ժամանակահատվածում օգտագործված գազի (GAS) ընդհանուր քանակի և վավերացնողների ընդհանուր քանակի։ Օրինակ, երբ քիչ FTN է մուտքագրվում, և ցանցի բեռնումը չափավոր է, պարգևատրումների մեխանիզմն ավելի ակտիվ է աշխատում՝ խրախուսելու համար ավելի շատ վավերացնողների ներգրավումը։ Վավերացնողների քանակի աճով պայմանավորված պարգևատրումների քանակը նվազում է։
Ի տարբերություն մայներների՝ բոլոր վավերացնողներից պահանջվում է ապահովել իրենց execution և consensus ծրագրերի անխափան աշխատանքը՝ բացառելով ընդհատումները, կապի կամ սերվերի անջատումները: Բոլոր այն վավերացնողները, որոնք չեն հետևում այս քայլերին, կարող են դուրս մնալ ցանցից: Հենց սրա միջոցով էլ վավերացնողներին պարտադրվում է հետևել ընթացակարգին՝ կատարելով ցանցի անվտանգությունը պահպանելու իրենց պարտականությունը։
Ցանցում չարամիտ դիտավորություն և անազնիվ պահվածքի դեպքերը նույնպես անհանդուրժելի են: Նման դեպքերում վավերացնողների՝ ցանցից դուրս մնալու հավանականությունը կլինի ավելի բարձր՝ ընդհուպ սկզբնական մուտքագրված 8192 FTN-ների ամբողջական գումարի կորուստը:
Ոչ։ Մուտքագրված 8192 FTN-ն ուղարկվում է բլոկչեյնի վրա գտնվող դեպոզիտային սմարթ պայմանագրին, և գումարները սառեցվում են և այլևս չեն կարող տեղափոխվել։ Սակայն Դուք կկարողանաք հավաքել Ձեր բլոկի պարգևատրումները և ազատորեն օգտագործել դրանք։
Դուք կկարողանաք տեսնել Ձեր մուտքագրած FTN-ը bahamut.io կայքում՝ մեյննեթի գործարկումից հետո:
Դուք կկարողանաք տեսնել Ձեր վավերացման պարգևատրումները bahamut.io կայքում՝ մեյննեթի գործարկումից հետո։ Դրանք հնարավոր կլինի ստուգել նաև Bahamut-ի կոնսեսուսային, էքսփլորերի և սքաների առանձին բաժիններում, ինչպես նաև beaconscan.com-ի կայքէջում։
Եթե այլևս չեք ցանկանում վավերացնող լինել Bahamut-ի համար, Դուք կարող եք դուրս բերել Ձեր FTN-ը դեպոզիտային սմարթ պայմանագրից։ Դուրսբերման համար հստակ կանոններն ու պահանջները կներկայացվեն մեյննեթի գործարկումից հետո։
Սա ֆինանսական խորհրդատվություն չէ։