ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ
ԲԼՈԿՉԵՅՆԻ, ՎԵԲ3-Ի, PoS և PoSA ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՎԱՎԵՐԱՑՆՈՂԻ ՄԱՍԻՆ
Ուսուցողական հոլովակների շարք բլոկչեյնի մասին




Web3-ը, որն ավելի հայտնի է որպես Web 3.0, նոր հասկացություն է, որն իր մեջ ներառում է ապակենտրոնացումը, բլոկչեյն տեխնոլոգիաները և թոքենի հիմքով միավորների համախումբը: Հենց սրանց վրա էլ հիմնված է համաշխարհային տնտեսագիտությունը:
World Wide Web-ը կամ այսպես կոչված Համաշխարհային սարդոստայնն իր մեջ ներառում է համացանցի զարգացման երեք փուլը ՝ Web 1.0, Web 2.0 և Web 3.0: Web 1.0-ն իրենից ներկայացնում է «միայն կարդալու վեբը», Web 2.0-ը՝ «մասնակցության հնարավորությամբ սոցիալական ցանցն է», իսկ Web 3.0-ն թույլ է տալիս «կարդալ, գրել և գործարկել վեբը»: Այս երեք փուլի փոխազդեցությունը և կիրառությունը կարճ ժամանակահատվածում օգտատերերին սկսում է հեռացնել կենտրոնացված հարթակներից, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը կամ Twitter-ը և ուղղորդում դեպի ապակենտրոնացված՝ և գրեթե անանուն հարթակներ:
Բլոկչեյնը բաշխված, անփոփոխ միավոր է, որը հեշտացնում է գործարքների գրանցման և ներքին ցանցում վիրտուալ միավորներին հետևելու գործընթացը: Գրանցված գործարքները կատարվում են բլոկի ներսում: Դրանցից յուրաքանչյուրը կապված է շղթայի նախորդ հատվածի հետ: Բլոկերի ներսում առկա տվյալները բաշխվում են ցանցի բոլոր մասնակիցների միջև, որն էլ ստեղծում է բլոկերի շղթան: Բլոկչեյնի գործարքների պատմության հատվածում առկա տվյալների համախումբը տեսանելի է անգամ ցանցից դուրս գտնվող օգտատերերի համար:Հենց սա է պատճառը, որ բլոկչեյնը համարվում է լիարժեք թափանցիկ համակարգ:
Բլոկչեյն տեխնոլոգիայի մեջ նոդը վերաբերում է ցանկացած համակարգչի կամ սարքի, որը ներգրավված է բլոկչեյն ցանցում գործարքների և բլոկների ստուգման և տարածման մեջ: Նոդն ունի երկու հիմնական բաղադրիչ ՝ consensus և execution:
Execution-ը բլոկչեյն ցանցի նոդի բաղադրիչ է, որը պատասխանատու է խելացի պայմանագրերի (smart contract) կամ ապակենտրոնացված ծրագրերի (dApps) կատարման համար:
Consensus-ը բլոկչեյն ցանցի նոդի բաղադրիչ է, որը պատասխանատու է վավերացնող կամ մայներ ընտրելու համար՝ կախված կոնսենսուսի մեխանիզմից:
Բլոկչեյն կոնսենսուսը այն գործընթացն է, որի միջոցով համակարգիչների բաշխված ցանցը համաձայնության է գaալիս բլոկչեյնում ավելացվող նոր գործարքների վերաբերյալ: Այն անհրաժեշտ է ցանցի ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովելու համար՝ զերծ պահելով բլոկչեյնը հարձակումներից և կեղծիքներից։
Proof-of-Work (PoW)-ը կոնսենսուս մեխանիզմ է, ըստ որի համակարգիչները լուծում են բարդ մաթեմատիկական խնդիրներ՝ բլոկչեյնին նոր բլոկեր ավելացնելու համար: Այստեղ համակարգիչները կոչվում են մայներներ, իսկ խնդիրների լուծման գործընթացը՝ մայնինգ։
Proof-of-Stake-ը (PoS)-ը կոնսենսուս մեխանիզմ է, ըստ որի մարդիկ սառեցնում են հստակ քանակությամբ կրիպտոարժույթ, որպեսզի դառնան վավերացնող՝ պարտավորվելով ապահովել ցանցի անխափան աշխատանքը։ Այս դեպքում մայների դերը ստանձնում է վավերացնողը։
Proof-of-Stake-and-Activity (PoSA)-ն նոր կոնսենսուս մեխանիզմ է, որը համատեղում է PoS-ը խելացի պայմանագրի (smart contract) գործունեության հետ՝ կոնսենսուսի հասնելու համար: Հստակ քանակությամբ կրիպտոարժույթ սառեցնելուց զատ վավերացնողները ունեն հնարավորություն որոշակի ակտիվություն դրսևորելու բլոկչեյնում խելացի պայմանագրի միջոցով, որի արդյունքում ավելի ինտենսիվ կերպով կպարգևատրվեն ցանցի կողմից։
PoS և PoSA կոնսենսուս մեխանիզմներում վավերացնողները պատասխանատու են բլոկչեյն ցանցում գործարքների ստուգման և նոր բլոկերի ստեղծման համար: PoS-ում վավերացնողներն ընտրվում են՝ հիմնվելով ցանցում սառեցված կրիպտոարժույթի քանակի վրա: PoSA-ում վավերացնողներն ընտրվում են՝ ելնելով սառեցված կրիպտոարժույթի քանակից և ցանցում նրանց խելացի պայմանագրի գործունեությամբ:
Վավերացնողները խրախուսվում են արդար գործելու և գործարքները ճիշտ վավերացնելու համար՝ իրենց աշխատանքի համար լրացուցիչ կրիպտոարժույթի տեսքով պարգևատրում ստանալով: Այնուամենայնիվ, եթե վավերացնողը չարամտորեն սխալ վավերացումներ է իրականացնում կամ ուշացնում է այդ վավերացումները, ապա նա կարող է պատժվել իր սառեցրած կրիպտոարժույթի մի մասի բռնագրավմամբ։
Վավերացնողները կարևոր դեր են խաղում բլոկչեյն ցանցի անվտանգության և ամբողջականության ապահովման գործում, քանի որ նրանք պատասխանատու են կոնսենսուսի պահպանման և հարձակվողների միջամտությունը կանխելու համար:
GAS-ն այն վճարն է կամ սահմանված արժեքը, որն անհրաժեշտ է գործարքը հաջողությամբ իրականացնելու կամ բլոկչեյն հարթակում խելացի պայմանագիր ստեղծելու համար: Տվյալ բլոկչեյնում սեփական կրիպտոարժույթի փոքր մասնաբաժիններով՝ GAS-ն բաշխում է բլոկչեյնի միջուկի ռեսուրսները, որպեսզի ապակենտրոնացված հավելվածները, ինչպիսիք են խելացի պայմանագրերը, կարողանան գործարկվել ինքնուրույն և ապահով, բայց ապակենտրոնացված ձևով:
GAS-ի ճշգրիտ գինը որոշվում է ցանցի մայներների առաջարկով և պահանջարկով: Նրանք կարող են հրաժարվել գործարքի ընթացքից՝ GAS-ի գնի անհամապատասխանության, ինչպես նաև ցանցից օգտվողների պահանջի դեպքում, ովքեր ձգտում են կատարել իրենց գործարքները:
Խելացի պայմանագիրը ինքնագործարկվող թվային ծրագիր է՝ ստեղծված երկու կողմերի միջև համաձայնությամբ: Պայմանագրի մասին տեղեկատվությունը պահվում է հատուկ կոդում: Կոդը և կից պայմանագրերը մնում են ապակենտրոնացված բլոկչեյն ցանցում:
Bahamut-ը EVM-ի (Ethereum Virtual Machine) վրա հիմնված բլոկչեյն է, ինչը նշանակում է, որ այն կառուցված է նույն տեխնիկական հիմքի վրա, ինչ Ethereum-ը: Այն թույլ է տալիս ծրագրավորողներին կառուցել և տեղակայել ապակենտրոնացված ծրագրեր (dApps) Bahamut-ում՝ օգտագործելով նույն ծրագրավորման լեզուներն ու գործիքները, ինչ Ethereum-ում: Բացի այդ, Bahamut-ն օգտագործում է PoSA-ն որպես իր կոնսենսուս մեխանիզմ:
Օգտագործելով EVM և PoSA-ն՝ Bahamut-ն ապահովում է արագ, մասշտաբային և անվտանգ բլոկչեյն ցանց՝ աջակցելով մի շարք ապակենտրոնացված ծրագրերի ստեղծումն ու օգտագործումը:
Bahamut-ում բոլոր վավերացնողները, որոնք FTN են մուտքագրում, ցանցում չունենալով կատարած որևէ գործունեություն, հավասար իրավունքներ ունեն և կարող են ստանալ նույն պարգևատրումները։ Վավերացնողները կարող են վաստակել տարեկան եկամուտ՝ իրենց մուտքագրած FTN-ից և պարգևատրվել ցանցի անվտանգության ապահովմանն աջակցելու համար։ Բլոկի վավերացման պարգևատրումները տրամադրվում են՝ ըստ տվյալ ժամանակահատվածում օգտագործված գազի (GAS) ընդհանուր քանակի և վավերացնողների ընդհանուր քանակի։ Օրինակ, երբ քիչ FTN է մուտքագրվում, և ցանցի բեռնումը չափավոր է, պարգևատրումների մեխանիզմն ավելի ակտիվ է աշխատում՝ խրախուսելու համար ավելի շատ վավերացնողների ներգրավումը։ Վավերացնողների քանակի աճով պայմանավորված պարգևատրումների քանակը նվազում է։
Ոչ, վավերացնողների պարգևատրման գործընթացը աշխատում է այլ մեխանիզմով, և կապված է միայն վավերացնողի դրսևորած ակտիվության հետ։
Վավերացնողները հնարավորություն ունեն պարգևատրվելու նույնիսկ ամեն օր՝ կախված բլոկչեյնում իրենց ակտիվությունից:
Ի տարբերություն մայներների՝ բոլոր վավերացնողներից պահանջվում է ապահովել իրենց execution և consensus ծրագրերի անխափան աշխատանքը՝ բացառելով ընդհատումները, կապի կամ սերվերի անջատումները: Բոլոր այն վավերացնողները, որոնք չեն հետևում այս քայլերին, կարող են դուրս մնալ ցանցից: Հենց սրա միջոցով էլ վավերացնողներին պարտադրվում է հետևել ընթացակարգին՝ կատարելով ցանցի անվտանգությունը պահպանելու իրենց պարտականությունը։
Ցանցում չարամիտ դիտավորություն և անազնիվ պահվածքի դեպքերը նույնպես անհանդուրժելի են: Նման դեպքերում վավերացնողների՝ ցանցից դուրս մնալու հավանականությունը կլինի ավելի բարձր՝ ընդհուպ սկզբնական մուտքագրված 8192 FTN-ների ամբողջական գումարի կորուստը:
Ոչ։ Մուտքագրված 8192 FTN-ն ուղարկվում է բլոկչեյնի վրա գտնվող դեպոզիտային սմարթ պայմանագրին, և գումարները սառեցվում են և այլևս չեն կարող տեղափոխվել։ Սակայն Դուք կկարողանաք հավաքել Ձեր բլոկի պարգևատրումները և ազատորեն օգտագործել դրանք։
Դուք կկարողանաք տեսնել Ձեր մուտքագրած FTN-ները PoSA Մերջից հետո, Կոնսենսուսի փուլի սկաների վրա։ Ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլնի Մերջից հետո, որը ներկայիս տվյալներով տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերին։
Դուք կկարողանաք տեսնել տեսնել վավերացնողի (վալիդատորի) Ձեր պարգևները PoSA Մերջից հետո, Կոնսենսուսի փուլի սկաների վրա։ Ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլնի Մերջից հետո, որը ներկայիս տվյալներով տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերին։
Եթե այլևս չեք ցանկանում լինել վավերացնող Bahamut-ում, ապա կարող եք ելքագրել Ձեր FTN-ները դեպոզիտ խելացի պայմանագրից։ Մերջից հետո ելքագրման հստակ կանոններն ու պահանջները նշված կլինեն այստեղ։
Sell/transfer it or terminate it (after 12 months)
BAHAMUT-ՈՒՄ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՆՎՃԱՐ ՍԵՐՎԵՐ
Bahamut-ը խրախուսում է առաջին փուլում վավերացնողի կարգավիճակ ստացած օգտատերերին և մեր բլոկչեյն հարթակում նրանց գործունեությունն առավել հարմարավետ դարձնելու համար տրամադրում սերվերից օգտվելու անվճար հնարավորություն:

XFTN-Ի ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Եթե այն հաջողակ օգտատերերից եք, ովքեր FTN են ձեռք բերել նախավաճառքի փուլում, ապա կարող եք սառեցնել 8192 FTN՝ օգտագործելով Ձեր xFTNs-ը:

ՊԱՐԳԵՒԱՏՐՄԱՆ ՀԵՇՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ
Bahamut-ում պարգևատրման գործընթացը հեշտ է և արագ: Մեր ցանցի վավերացնողները կստանան պարգևներ անմիջապես իրենց թվային դրամապանակին՝ փոխանցման տարբերակով:
