Bahamut հիմնադրամի տեխնիկական խորհրդատու Արամ Ջիվանյանը և գործընկերներ Կարեն Թերջանյանն ու Վլադիմիր Իգիթխանյանը ներկա են գտնվել Big Data and Privacy Computing (BDPC 2024)՝ թվով ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ, որը տեղի է ունեցել Մակաոում։ Միջոցառման ընթացքում մեր ներկայացուցիչներն անդրադարձել են Bahamut բլոկչեյնի նախընտրելի կոնսենսուսային ալգորիթմին՝ Proof of Stake and Activity (PoSA), որն ընձեռում է լայն հնարավորություններ։
PoSA-ն նորարարական կոնսենսուս ալգորիթմ է, որը պարգևատրում է վավերացնողի կարգավիճակ ունեցող մասնակիցներին՝ հաշվի առնելով ցանցում սմարթ պայմանագրերի օգտագործումը։ Այսինքն, որքան շատ գործող սմարթ պայմանագիր կա, այնքան բարձր է վավերացնողների՝ պարգևներ ստանալու հնարավորությունը։ Սա սմարթ պայմանագրեր մշակողների համար որակյալ և բազում հնարավորություններով պայմանագրեր ստեղծելու նախադրյալ է։
Bitcoin-ի նախընտրելի Proof of Work (PoW) ալգորիթմի դեպքում նախընտրելի է իրականացնել մաթեմատիկական հաշվարկներ, իսկ Ethereum-ի պարագայում Proof of Stake (PoS) կոնսենսուսային ալգորիթմի առկայությունը՝ ցանցում մասնակիցների կողմից սառեցված գումարի չափից կախված մրցակցության ապահովման պայմանով։ PoSA-ի պարագայում սառեցված գումարի հետ միասին, ակտիվությունը նույնպես հաշվարկվում է։
BDPC 2024-ի ընթացքում ոլորտի փորձագետները նույնպես կիսվել են իրենց ձեռքբերումներով՝ անդրադարձ կատարելով նաև բոլկչեյն տեխնոլոգիաներում վերջին նորամուծություններին։ Կայուն առաջընթաց ապահովելով՝ Bahamut հիմնադրամը շարունակում է ստեղծել պարգևատրման մեխանիզմով համակարգ՝ խթանելով գիտության զարգացումը։