Fastex Chain-ը բերում է բիզնեսի զարգացման և եկամուտներ վաստակելու նոր ճանապարհ բլոկչեյն հարթակում
Fastex էկոհամակարգի ամենամասշտաբային նախագծերից մեկը՝ Fastex Chain-ը, միացել է Web 3.0 սերնդի զարգացման նոր փուլին՝ գործարկելով Proof of Stake and Activity (PoSA) հեղափոխական կոնսենսուս մեխանիզմը: Այս քայլով Fastex էկոհամակարգի պրոդուկտների, ինչպիսիք են ftNFT Marketplace, Fastex Verse և Fastex Exchange, Web 3 կոմպոնենտները կմիանան Fastex Chain բլոկչեյնին՝ օգտագործելով Fasttoken-ը որպես իրենց գործունեության հիմնական կրիպտոարժույթ:
Fastex Chain-ի հետ բիզնես գործունեություն ծավալելու միջոցով հնարավոր է բլոկչեյն ցանցում ձեռք բերել վավերացնողի (validator) կարգավիճակ, ստեղծել և զարգացնել զանազան ապակենտրոնացված հավելվածներ հենց մեր հարթակում:
Այժմ բլոկչեյն ցանցերում փոխանցումների վալիդացման համար ակտիվության և ներդրման կիրառման PoSA կոնսենսուսի գաղափարն ունի առկախ արտոնագիր:
Fastex Chain-ում բիզնեսի զարգացման կանոնները պարզ են. սա յուրահատուկ բլոկչեյն հարթակ է բիզնեսի ամենատարբեր տեսակների համար, որը ստեղծում է անսահմանափակ հնարավորություններ բիզնես գաղափարների իրագործման համար: