Fastex Chain-ը (Bahamut Chain-ը) ուրախությամբ հայտնում է Mainnet գործարկման փուլի մասին, որի ընթացքում օգտատերերը կարող են ստանալ թոքեններ ձեռք բերելու հնարավորություն՝ դառնալով վավերացնող գործարկման նախնական փուլում: Վավերացնողների դերը ցանցում կարևոր է: Հենց բլոկերի ստեղծման և վավերացման մեխանիզմներն ապահովում են ցանցի անվտանգությունը:
Fastex Chain-ում (Bahamut Chain-ում) վավերացնող դառնալու համար անհրաժեշտ է մուտքագրել նվազագույնը 8192 FTN-ը գործող սմարթ պայմանագրի վրա, գործարկել կոնսենսուսի և վավերացնողների համար նախատեսված ծրագրերը և ստեղծել վավերացնողների շղթա: Բացի այդ, եթե օգտատերը՝ որպես վավերացնող, Fastex Chain-ի (Bahamut Chain-ի) վրա տեղակայի սմարթ պայմանագիր, ցանցում ակտիվության շնորհիվ կկարողանա մեծացնել բլոկերի պարգևատրման մեխանիզմում պարգևներ վաստակելու հավանականությունը: Վավերացնողը դառնում է Fatsex Chain-ի (Bahamut Chain-ի) լիիրավ անդամ և ապահովում է ցանցի անխափան աշխատանքը։ Հենց այդ պատճառով ցանցն իր հերթին պարգեւատրում է վավերացնողին։ Վերջինս PoS-ում կատարում է նույն գործառույթը, ինչ մայներները PoW մեխանիզմում։
Սերվերի նկարագրությունը՝
- Օպերացիոն համակարգը՝ 64-bit Linux
- Կենտրոնական վերամշակման բաժին 4+ cores @ 2.8+ GHz
- Հիշողությունը՝ 16GB+ RAM
- Ծավալը՝ SSD նվազագունը 200GB ազատ հիշողությամբ (1TB)
- Ցանցը՝ 8 MBit/sec broadband
Հիմնական ցանցի թողարկման ընթացքում մենք նախատեսում ենք ունենալ 4096 վավերացնող, որոնց ներկայությունը պարտադիր է ցանցի անվտանգության համար:
Fastex Chain-ը (Bahamut Chain-ը) EVM-ի հիմքով հանրային բլոկչեյն հարթակ է, որը ներկայանում է բլոկերի պարգևատրման նոր մեխանիզմով: Այս հարթակն առաջարկում է Web3 նորարարական լուծումներ, որոնք օգնում են արագացնել բիզնեսի կառավարման գործընթացը:
Սա ֆինանսական խորհրդատվութուն չէ։