Bahamut Chain-ը՝ Fastex էկոհամակարգի նոր սերնդի բլոկչեյն հարթակը, հունիսի 14-ին ներկայացրեց իր նոր դեշբորդը՝ օգտատերերին ծանոթացնելով հարթակի կարևոր տեխնիկական լուծումներին:
Դեշբորդը պարունակում է վիճակագրության, վավերացնողների քանակի, Bahamut-ի և Ethereum-ի մեյննեթերում FTN-ի շրջանառության, ինչպես նաև այլ կարևոր տվյալների վերաբերյալ տեղեկատվություն: Այն օգտատերերին հնարավորություն է տալիս մշտապես լինել իրադարձությունների կենտրոնում և ստանալ կարևոր ծանուցումները սկզբնաղբյուրից: Կատարված գործարքների և դրանց միջին տևողության վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես մշտապես հասանելի է լինելու օգտատերերին:
Նոր դեշբորդի թողարկմամբ՝ Fastex-ը հնարավորություն է ստանում կիսվել գործարքների արդյունքներով՝ օգտատերերի փորձառությունը դարձնելով պարզ և առավել հարմարավետ: Այս նոր գործիքի շնորհիվ օգտատերերը կմեծացնեն Web3-ի և բլոկչեյնի աշխարհում իրենց ներուժը և կստանան հարթակի բազում առավելություններրց օգտվելու նոր հնարավորություններ: