Բահամուտը սկսել է մեծ ճանաչում ունեցող All That Node-ի՝ RPC մատակարարի հետ համագործակցություն։ Որպես EVM ցանց, որի հիմքում ընկած է PoSA (Proof of stake and activity) մեխանիզմը, Բահամուտը Web3 հավելվածներին տալիս է խելացի պայմանագրերի մի շարք տեխնիկական առանձնահատկություններից օգտվելու հնարավորություն։ All That Node-ը, ստանձնելով Բահամուտի RPC Node մատակարարի դերը, տալիս է տեխնիկական նոր հնարավորություններ՝ օգտատերերի համար այն դարձնելով առավել հարմարավետ՝ աշխարհի տարբեր անկյուններում օգտագործելիս։
All That Node-ի ներդնումը իր հերթին հեշտացնում է մի շարք գործառույթների օգտագործման մեխանիզմներն ու դասակարգում դրանք՝ ըստ առաջնահերթությունների, ներառյալ՝ JSON-RPC/Websocket API-ը և Fully Archival Data-ն, որոնք Debug API ծառայությունների միջոցով օգնում են արդյունավետ կերպով իրականացնել նոդերի կառավարման գործընթացը տարբեր տարածաշրջաններում։
Այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի երկու կողմերի համար էլ՝ ավելի հուսալի բլոկչեյն ստեծելու և օգտատերերի web3 փորձառությունն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար։