Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպում է տեղեկատվական հանդիպումների շարք՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։ Հանդիպումները տեղի կունենան ftNFT Marketplace-ի հետ համատեղ՝ ftNFT Phygital Store-ում (Dubai Mall-ի ChinaTown սրահ):
Bahamut Meetup-ի նպատակն է աջակցել Բահամուտ բլոկչեյնի զարգացմանը՝ նեթվորքինգի հիանալի հնարավորություն ստեղծելով ԱՄԷ-ում գործունեություն ծավալողների և ոլորտով հետաքրքրվողների համար։ Նախորդ տարի Բահամուտ բլոկչեյնը գրանցել էր տպավորիչ հաջողություններ՝ իրականացնելով DeFi apps, Dex, Cex, NFT ծրագրերի մշակման գործընթացները, ինչպես նաև ստեղծելով Cerebrum մետավերս տիրույթը՝ Բահամուտ բլոկչեյնը դարձնելով օգտագործման համար առավել հարմարավետ։ Միջոցառման շրջանակում հնարավորություն կստանաք ծանոթանալ նաև Bahamut Foundation Grants ծրագրին՝ ձեռք բերելով ոլորտի առաջատարների հետ համագործակցության նոր ուղիներ։
Տեղեկատվական հանդիպումներ ընթացքում խոսնակները կունենան թեմատիկ պրեզենտացիաներ, կանդրադառնան Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, կխոսեն կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից և բազում այլ հետաքրքիր թեմաներից։