Bahamut Foundation-ը ներկայացնում է իր նոր Բահամուտ դրամաշնորհային ծրագիրը, որը կարևոր քայլ է Web3-ի հանրայնացման և զարգացման ճանապարհին։
Դրամաշնորհային ծրագրի համար նախատեսված ֆոնդը կազմում է 10 մլն $FTN: Բահամուտը Fastex էկոհամակարգի կողմից ընտրված բլոկչեյնն է՝ իր $FTN կրիպտոարժույթով, և այն հաջողությամբ անցել է CERTIK և HEXENS լիցենզավորումներ։
Դրամաշնորհները կտրամադրվեն այն նախագծերին, որոնք ստեղծվելու են Բահամուտ բլոկչեյնի վրա: Վերջինս առանձնանում է իր հեղափոխական և նորարարական POSA (Proof of Stake and Activity) կոնսենսուս ալգորիթմով, որտեղ ակտիվությունը վերաբերում է վավերացնողի կողմից սմարթ պայմանագրով ստեղծված հավելվածների օգտագործմանը։ Ակտիվությունն ավելացնում է հավանականությունը, որ տվյալ վավերացնողն ապագայում կստանա բլոկեր առաջադրելու հնարավորություն՝ համապատասխանաբար ստանալով ավելի շատ պարգևներ բլոկչեյնի կողմից։
Բահամուտ դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է այն անհատների, ընկերությունների և հետազոտողների համար, ովքեր ցանկանում են կյանքի կոչել իրենց Web3 նախագծերը։ Ծրագրի շրջանակում ընտրված նախագծերին կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն և ֆինանսավորում, ինչն էլ հնարավորություն կտա միասին անցնելու այս անչափ հետաքրքիր ճանապարհը՝ ստեղծելով ամուր հիմքեր ունեցող, կայուն և զարգացած բիզնես Web3 ոլորտում: Բահամուտ դրամաշնորհային ծրագրի համար առաջնային նախագծերից են ապակենտրոնացված փոխանակման հարթակները, բազմակի գործառույթներ ունեցող դրամապանակները, ինչպես նաև RNG ձևաչափով նախագծերը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Բահամուտի հիմքում ընկած է Solidity ծրագրավորման լեզուն:
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել Բահամուտի պաշտոնական կայքի միջոցով, որտեղ կարող եք ծանոթանալ ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասներին։
Bahamut Foundation-ը կարևորում է յուրաքանչյուր նախագիծ և սիրով սպասում հայտադիմումներին: Ներկայացված հայտերը կդիտարկվեն Bahamut Foundation-ի կողմից։
Բաց չթողնելու համար Բահամուտ դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ ընթացիկ թարմացումները՝ միացե՛ք Բահամուտի պաշտոնական էջին, ինչպես նաև Twitter-ի ալիքներին և Discord-ին։