Bahamut-ը սկսում է նոր համագործակցություն RPC նոդերի ոլորտում հայտնի մատակարար Nodes.Guru-ի հետ։ Այս գործակցությունը կբարձրացնի ցանցի արդյունավետությունը ու մասշտաբայնությունը՝ բարելավելով օգտատիրական փորձառությունն ամբողջ աշխարհում։
RPC ոլորտում Nodes.Guru-ի փորձը կապահովի ավելի բարձր արտադրողականություն, նոդերիի բարելավված ֆունկցիոնալություն և ցանցի անխափան հասանելիություն։ Սա իր հերթին կհեշտացնի տարատեսակ ապակենտրոնացված հավելվածների (dApps) և խելացի պայմանագրերի հետ աշխատելու գործընթացը։
Bahamut-ի առաքելությունն է ստեղծել բլոկչեյնի առաջադեմ էկոհամակարգ։ Nodes.Guru-ի հետ համագործակցությունը կնպաստի ցանցի գործունեության արդյուավետության բարձրացմանը և այն կդարձնի առավել մրցունակ։