Դուբայ, Հունվար 31, 2024
PoSA-ով գործող նորարարական բլոկչեյն հարթակը՝ Bahamut-ը, միավորել է ուժերը Cobo-ի հետ և սկիզբ դրել նոր համագործակցության։ Cobo-ն թվային ակտիվների պահառության առաջատար լուծում է կրիպտոարժույթների համաշխարհային շուկայում։
Այս համագործակցությունը միտված է ապահովել ավելի բազմազան և անխափան փորձառություն՝ հարթակի հնարավորությունները հասցնելով նոր մակարդակի։
Cobo Custody-ն աջակցում է ավելի քան 70 բլոկչեյն հարթակի, ներառյալ՝ BTC, ETH, USDT, BCH, DASH, LTC, ETC, TRON, EOS, և 1,800+ թվային ակտիվերի։
Ոլորտում Cobo-ի մեծ փորձը կօգնի բավարարել Bahamut-ի զարգացող ցանցի բազմաթիվ պահանջները և կնպաստի համայնքի ընդլայնմանը։ Այս համագործակցության շնորհիվ՝ Bahamut բլոկչեյնի մասնակիցները կկարողանան անվտանգ կերպով պահպանել և կառավարել ցանցում իրենց թվային ակտիվները՝ Cobo հարթակի միջոցով։ Իր հերթին Cobo-ն կառաջարկի դեպոզիտի և կանխիկացման ծառայություններ՝ Bahamut-ի հիմնական թվային արժույթի՝ $FTN-ի համար։
«Մենք ուրախ ենք համագործակցել Cobo-ի հետ՝ ինտեգրելով Cobo-ի լավագույն լուծումները Bahamut բլոկչեյն արագ զարգացող հարթակում: Bahamut-ի համար առաջանահերթություն է ապահովել մշտական և ճկուն փորձառություն մեր օգտատերերի համար», -նշել է Bahamut-ի բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը։
Cobo-ի մասին
Cobo-ն թվային ակտիվների պահառության համար նախատեսված համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական լուծում է։ Որպես աշխարհում առաջին omni-custody հարթակ՝ այն առաջարկում է լուծումների ամբողջական շարք՝ պահոցային դրամապանակներից մինչև ոչ պահոցային դրամապանակներ, ներառյալ՝ MPC դրամապանակները և սմարթ պայմանագրերը, ինչպես նաև <<Դրամապանակը>> որպես ծառայություն (Wallet-as-a-Service), DeFi կառավարման հարթակ (Argus) և փոխանակաման հարթակներից դուրս հաշվարկային ցանց (SuperLoop): Ավելի քան 500 հաստատություններ վստահում են այս հարթակին՝ պահելով իրենց ֆինանսական միջոցները։ Հենց սա էլ ստեղծում է վստահություն մթնոլորտ և տալիս թվային ակտիվների անվտանգ և արդյունավետ կառավարման և Web 3-ի հետ փոխգործակցության հեռանկարներ։ Cobo-ն հավաստագրված է ISO27001 ստանդարտով, ունի SOC2 Տեսակ 1 և Տեսակ 2 համապատասխանության հավաստագրեր։
Ավելին իմանալու համար այցելե՛ք www.cobo.com կայք։
Bahamut-ի մասին
Bahamut բլոկչեյնը EVM-ի վրա հիմնված 1-ին մակարդակի բաց հասանելիությամբ բլոկչեյն լուծում է, որը գործարկվել է 2023 թվականին: Հարթակի Proof of Stake and Activity (PoSA) կոնսենսուս ալգորիթմի մեջ ամփոփված է նորարարությունը՝ համատեղված Proof of Stake (PoS)-ի հետ։ Հարթակում վավերացնողները պարգևատրվում են ցանցում իրենց մասնաբաժնի և ցուցաբերած ակտիվության դիմաց: Այլ կերպ ասած, Bahamut-ի կիրառումը ապակենտրոնացված ծրագրերի և հավելվածների համար (dApps) առաջարկում է ցածր միջնորդավճարներ, քան EVM-ի վրա հիմնված այլ բլոկչեյնները: Ավելին, Bahamut բլոկչեյնն օգտագործում է Solidity-ն ծրագրավորման լեզուն, որը համապատասխանում է ոլորտի միտումներին և ապահովում է հուսալիություն ու անվտանգություն՝ պայմանագրերի ստեղծման և գործարկման ժամանակ: