Բահամուտ հիմնադրամի առաջին դրամաշնորհ ստացողն Asterizm-ն է:
Asterizm-ը՝ Plug&play խաչված շղթաների ենթակառուցվածքը, որը նախատեսված է տարբեր բլոկչեյնների և dApp-երի անխափան կցորդման համար, գործարկել է մի նախագիծ, որը հնարավորություն է տալիս կատարելու խաչված շղթայական գործարքներ և ամուր բիզնես հիմք է ստեղծում Web3-ում:
Նախագիծը գործում է բլոկչեյն կամուրջների ամենամեծ ագրեգատորի՝ Chainspot Gas Charger-ի վրա: Այն թույլ է տալիս օգտատերերին իրենց դրամապանակները և ֆինանսական միջոցները (հիմնականում USDT և USDC տարբերակներով), որոնք գտնվում են այլ ցանցերի վրա, ինչպես՝ Optimism, BNB, Polygon, BOBA, Arbitrum, Celo, Avalanche և Aurora, կցել Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյն հարթակին՝ Bahamut-ին:
Գործարքները հնարավոր է կատարել Metamask, Ever Wallet, Venom, TronLink դրամապանակների միջոցով: Asterizm-ին տրվող դրամաշնորհի գումարը կազմում է 15,000 $FTN:
Ընտրված նախագիծը համապատասխանում է Բահամուտ դրամաշնորհային ծրագրի բոլոր պահանջներին՝ աչքի ընկնելով իր արժեքով, կատարողականով և միջոցների օգտագործման հստակ նպատակով, և այդպիսով նոր հորիզոններ է բացում Բահամուտ բլոկչեյնի առաջընթացի համար: